18 / Փետրվար / 2021 : 11-19

ԱՄՆ-ի հայկական համայնքը մտադիր է «պատժել» Պակիստանին՝ Արցախում վարձկաններին ֆինանսավորելու համար

ԱՄՆ-ի հայկական ամենամեծ քաղաքական կազմակերպությունը ֆինանսների նախարար Ջանեթ Յելենին կոչ է արել պահանջել, որպեսզի Պակիստանը ներառվի փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական միջոցառումների մշակման խմբի (FATF) սեւ ցուցակում: Հայ ակտիվիստները պնդում են, որ Պակիստանը ֆինանսավորում է իսլամական վարձկաններին Արցախում:

Այս նախաձեռնությունն առաջ է քաշվել FATF լիագումար նիստի նախօրեին: Դրա մասնակիցները պարզելու են՝ արդյոք Պակիստանը համարժե՞ք միջոցներ է ձեռնարկել ահաբեկչության ֆինանսավորումը վերահսկելու համար: FATF համաժողովը տեղի կունենա Փարիզում, փետրվարի 22-25-ը, փոխանցում է  «Արմենպրեսը»։

Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից կռված վարձկանները Պակիստանից գումար են ստանում: FATF-ը, որը ստեղծվել է 1989 թ.` միջազգային ֆինանսական համակարգում «կեղտոտ փողերը» բացահայտելու համար, միջազգային որեւէ կազմակերպության կառուցվածքի մաս չի կազմում, բայց կապեր է պահպանում ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի, Համաշխարհային բանկի, Ինտերպոլի եւ այլ միջազգային կառույցների հետ:

Այն ներառում է 37 պետություն եւ տարածաշրջանային երկու կազմակերպություն: Ռուսաստանը խմբի լիիրավ անդամ է դարձել 2003 թվականին:

2018 թվականից Պակիստանը գորշ ցուցակում է:

Դիտվել է 50218անգամ
Վերջին լուրեր