Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
18 / Փետրվար / 2021 : 16-59

Սյունիքի հայաթափումը սկսված է. դատարկվում է Դավիթ Բեկ գյուղը

Գագիկ Համբարյանը գրում է․

«Ինչպես և սպասվում էր, նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլյացիան,Սյունիքի սահմանային բնակավայրերի շրջակայքից հայկական դիրքերի դուրս բերումը և նրանց փոխարինումը ադրբեջանցիներիրով առաջին ծիծեռնակներն էին, թե ինչ քաղաքականություն է վարելու Բաքուն Հայաստանի հարավային շրջանների նկատմամբ...

Նախկին հայկական դիրքերում ամրապնդվելուց հետո ադրբեջանցի ասկյարներն ամեն ինչ պետք է անեին, որ հայերը իրենց անվտանգ չզագին... Բաքվի հրահանգով ազերի ասկյարները սկսեցին անկանոն կրակոցներ արձակել տաչբեր տրամաչափի զինատեսակներից սահմանամերձ հայկական բնակավայրերի մոտ,ինչն ապացուցում է, որ դավաճան Նիկոլն ի վիճակի չէ ապահովելու այդ բնակավայրերի բնակիչների անվտանգությունը...

Ինչպես և սպասվում էր, անվտանգության երաշխիքներ չունեցող, արոտավայրերից, ճանապարհներից անվտանգ օգտվելու, անտառներից զրկված Սյունիքի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները սկսեցին լքել իրենց բնակավայրերը...

Mediaport-ին տված հարցազրույցում Դավիթ Բեկ գյուղի գյուղապետ Բենիամին Պողոսյանն ասել է, որ սյունեցիները լքում են գյուղը, քանի որ անվտանգության երաշխիքներ չկան. 20 երեխայի արդեն հանել են դպրոցից, գյուղացիները վաճառում են իրենց անասունները, քանի որ դիրքերը ադրբեջանցիներին հանձնելուց հետո ո՛չ կարող են անասնապահությամբ զբաղվել, ո՛չ էլ ցանքատարածքները մշակել... Ըստ Պողոսյանի, կառավարությունից ոչ ոք գյուղի խնդիրներով չի զբաղվում.. Զարմանալի չէ, քանի որ դավաճան Նիկոլի կառավարությունն իրկանացնում է Հայաստանի հայաթափման ծրագիրը...

Պատահական չեմ համարում նաև Սյունիքի խոշոր բնակավայրերի ղեկավարների հետապնդումներն իշխանությունների կողմից, ովքեր խանգարում են Նիկոլի և Իլհամի ծրագրերի իրականացմանը... Հատկապես Սյունիքի հայաթափմանը Նիկոլին խանգարում են Մեղրիի, Կապանի, Գորիսի, Քաջարանի և Սիսիանի համայնքապետերը...
Սյունիքի հայաթափումը կբերի Հայաստանի կործանմանը... Դա շատ լավ գիտեն Բաքվում և ամեն ինչ անում և անելու են, որ սյունեցիները որքան հնարավոր է շուտ լքեն իրենց հայրենիքը...

Դիտվել է 49504անգամ
Վերջին լուրեր