18 / Փետրվար / 2021 : 17-59

Գումարներ է հափշտակել՝ ընտանիքները «Սուր անկյուն» հաղորդաշարի շրջանակներում ներկայացնելու համար (տեսանյութ)

Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով Նատալյա Չիստյակովային առաջադրվել է մեղադրանք, որ նա ֆինանսական խնդիրներ ունեցող մի քանի անձից խաբեությամբ տարբեր չափերի գումարներ է հափշտակել՝ նրանց ընտանիքները «Սուր անկյուն» հաղորդաշարի «Խեղված ճակատագրեր» էջի շրջանակներում ներկայացնելու և արտոնյալ կարգով օգնություն տրամադրելու համար։ Նատալյա Չիստյակովայի հանցավոր գործողություններից տուժած անձինք կարող են դիմել ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ կամ զանգել 1-02։   

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Դիտվել է 34607անգամ
Վերջին լուրեր