19 / Փետրվար / 2021 : 13-40

Սև ծովից ցիկլոն է ներթափանցում Հայաստան․ սպասվում է ձյուն, բուք

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը զգուշացնում է։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Սև ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված փետրվարի 20-ին և 20-ի լույս 21-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում զգալի, լեռնային գոտիներում և լեռնանցքներում բուք։ Գիշերը և առավոտյան հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ 

Երևան քաղաքում՝

Փետրվարի 19-ի ցերեկը դադարներով սպասվում է թույլ ձյուն։
Փետրվարի  20-ին, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ  սպասվում է  ձյուն, 21-ի ցերեկը, 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ


 
 

Հանրապետության տարածքում՝

Փետրվարի 19-ի ցերեկը՝ առանձին շրջաններում, 20-ին, 21-ի գիշերը` շրջանների զգալի մասում, 21-ի ցերեկը Սյունիքում և Արցախում    ժամանակ առ ժամանակ  սպասվում է ձյուն։
Փետրվարի   22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-22-ին գիշերը աստիճանաբար կնվազի  7-9 աստիճանով։  Երևան քաղաքի փետրվարի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ

 

Դիտվել է 34266անգամ
Վերջին լուրեր