Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
19 / Փետրվար / 2021 : 17-19

Սերժ Սարգսյանի հնչեցրած հայտարարությունները ուսումնասիրվում են Գլխավոր դատախազությունում

Սերժ Սարգսյանի հնչեցրած հայտարարությունները, այդ թվում՝ 600 դոլարանոց զրահաբաճկոնների վերաբերյալ, Գլխավոր դատախազությունում ուսումնասիրվում են, կուղարկվեն քննչական մարմիններին՝ նրա հայտնած տեղեկությունները ստուգելու համար, «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Ազատության» հարցին, եթե ուղարկեն իրավապահ որևէ մարմին՝ քննություն իրականացնելու կամ հանգամանքներ պարզելու, ենթադրվո՞ւմ է, որ Սերժ Սարգսյանը ևս կկանչվի հարցաքննության, Աբրահամյանը պատասխանեց. «Դրանց վերաբերյալ բոլոր տեղեկություններ տվողները, առնչություն ունեցողները պետք է, այո, կանչվեն, բոլորի հետ կապված էլ պետք է համապատասխան գործողություններ իրականացվեն՝ քննչական, դատավարական»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Դիտվել է 6508անգամ
Վերջին լուրեր