Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
20 / Փետրվար / 2021 : 09-30

Օդի ջերմաստիճանը կնվազի

Սև ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ փետրվարի 20-ին և 20-ի լույս 21-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում՝ զգալի, լեռնային գոտիներում և լեռնանցքներում՝ բուք։ Գիշերը և առավոտյան հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։

 

Հանրապետության տարածքում՝

Փետրվարի 20-ին, 21-ի գիշերը շրջանների զգալի մասում, 21-ի ցերեկը Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն։ Փետրվարի 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-22-ի գիշերն աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Փետրվարի 20-ին, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, 21-ի ցերեկը, 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Դիտվել է 13036անգամ
Վերջին լուրեր