Չեք հավատա, բայց, պարզվում է՝ ևս մի քաղաքացի է ձերբակալվել Gagik Soghomonyan-ը լինելու կասկածով. Ռուբեն Մելիքյան

Չեք հավատա, բայց, պարզվում է՝ ևս մի քաղաքացի է ձերբակալվել Gagik Soghomonyan-ը լինելու կասկածով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Ռուբեն Մելիքյանը:
«Ընդ որում, նա նույնպես եղել է ԱԱԾ-ի շենքում, երբ այդ ֆեյքը կատարել է իր վերջին գրառումը։
Փաստորեն, այս պահին «Գագիկ Սողոմոնյան» լինելու կասկածով ձերբակալված է ՉՈՐՍ անձ, իսկ, օրինակ, անառիկ Շուշին թշնամուն հանձնելու կասկածով՝ ԶՐՈ անձ»,-նշում է նա:

«Ի դեպ, «Սողոմոնյան» գործով ձերբակալված բոլոր չորս անձանց, ներառյալ՝ Արա Սաղաթելյանին և Կարեն Բեքարյանին, կասկածում են ԱՅՍ արարքի համար ևս...
ԱԱԾ-ն վստահաբար մրցակցության մեջ է մտել ՎԵՏՕ-ի հետ, թե ում բեմադրած ներկայացումն ավելի ֆուտուրիստական կլինի։ Այլ բացատրություն չունեմ»,-գրել է նա ավելի ուշ:
