17 / Ապրիլ / 2020 : 10-28

Նոր Հայաստանում կանայք դարձել են հզորագույն գործոն․ Փաշինյան

«Հեղափոխությունից առաջ եւ հետո. նոր Հայաստանում կանայք դարձել են հզորագույն գործոն: Այժմ արդեն կանայք են զբաղեցնում նաեւ վարչապետի մամուլի խոսնակի, պաշտպանության նախարարի մամուլի խոսնակի, Ոստիկանության Գուգարքի բաժնի եւ Ծաղկաձորի բաժանմունքի պետերի պաշտոնները:»,-այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից տեղադրելով տեսանյութ։

Կառավարությունում 1 կին նախարար կա, 12 կին փոխնախարար։ Կանայք են ղեկավարում Քաղավիացիայի կոմիտեն, Սոցիալական ապահովության ծառայությունը, Զբոսաշրջության կոմիտեն։

Դիտվել է 6551անգամ
Վերջին լուրեր