Առաջին անգամ լուսանկարել են դեղին պինգվինի
Լուսանկարիչ Իվ Ադամսին հաջողվել է պատմության մեջ առաջին անգամ լուսանկարել դեղին պինգվինին, գրում է The Independent-ը:
Բնագետի խոսքով՝ սպիտակ-դեղին թռչունը բնակվում է ստանդարտ գույնի պինգվինների մեջ։
«Ես նախկինում երբեք չեմ տեսել և չեմ լսել դեղին պինգվինի մասին։ Այդ ափին 120 հազար թռչուն կար, և դա միակ դեղին թռչունն էր»,- խոստովանել է լուսանկարիչը։
Ադամսը Հարավային Ատլանտիկայում արշավախմբի հետ եղել է 2019 թվականի դեկտեմբերին։ Հարավային Ջորջիայում արտասովոր պինգվինին նկատել են կղզում։
«Նա մեզանից ընդամենը 50 մետր հեռավորության վրա էր, այնպես որ, մեզ բախտ է վիճակվել լուսանկարել»,- պատմել է Ադամսը: