20 / Փետրվար / 2021 : 16-11

Պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանություն. Վազգեն Մանուկյան 

Վազգեն Մանուկյանի խոսքերով, Նիկոլ Փաշինյանն ինքնակամ հրաժարական տվող չէ, ուստի պետք է ջարդեն այն հենարանները, որոնք նա ունի: Այդ հենարանը մեր ժողովրդի այն հատվածն է, որը չի գիտակցում, թե ինչ ճանապարհով է գնում՝ սպասելով, որ դժբախտությունը չոքի իր տան դեմը. «Մենք պետք է նրանց բացատրենք, թե ինչ է կատարվում»:

Երկրորդ հենարանը, ուժային կառույցներն են, նրանց հետ պետք է աշխատել՝ միևնույն ժամանակ թողնելով նահանջի ճանապարհ. «Երրորդ հենարանն իր պատգամավորներն են: Նրանց հետ էլ պետք է լինել կոշտ, համոզիչ ու միշտ թողնել նահանջի ճանապարհ:

 Հայաստանը պետք է եռա, ամեն օր պետք է լինեն ցույցեր, պարալիզացվի քաղաքը, լինեն գործադուլներ: Ավտոշարայսյուներով պետք է պտտվել ամբողջ Հայաստանով, ոտքի հանել մարդկանց եւ ջարդել այն հենարանները, որոնց վրա հենվում է Նիկոլ

Մանուկյանը նշեց, որ կա նաև «պլան Բ»-ն՝ ցանկացած պահ պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով իշխանությունը վերցնել. «Պետք է տեղերում կազմակերպվեն կոմիտեներ: Բոլոր գյուղերում, շրջաններում, կոլեկտիվներում, պատրաստվեք ժողովուրդ: Մենք միասնական ենք գնալու»:

Դիտվել է 10290անգամ
Վերջին լուրեր