Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
20 / Փետրվար / 2021 : 16-21

Սրանք մտածում են, որ գնան Ռուսաստանում քծնեն Պուտինին ու տակից էլ իրենց գործն անեն․ Վազգեն Մանուկյան

Մենք խաբվեցինք, եթե դուք կարդայիք, թե ինչ էին ասում այդ մարդիկ նախորդ տարիներին, երբեք այդ ճանապարհով չէիք գնա: Մենք 2,5-3 տարի հետո ունենք ողբերգություն, կորցրեցինք գրեթե ամեն ինչ, պարտվեցինք պատերազմում, բանակը ջարդվեց, պետությունն անկախ չէ, մեր ռազմական բոլոր հաղթանակները ոչնչացան, մեր անվտանգությունն ապահովում է Ռուսաստանը, մենք դառնում ենք լրիվ կախյալ Ռուսաստանից: Այս մասին Ազատության հրապարակում հայտարարեց Վազգեն Մանուկյանը:

«Մեր անվտանգությունը պետք է ապահովեն ոչ թե ռուսական, այլ՝ հայկական զորքերը։ Բանակի մեջ պետք է խոշոր կառուցվածքային փոփոխություններ լինեն․ և՛ աշխատավարձերի հարցն է, և՛ զինակոչիկների հարցն է, շատ հարցեր կան»,-ասաց Մանուկյանը՝ նշելով, որ պետք է արագորեն վերականգնել հարաբերությունները բոլոր դաշնակիցների հետ, այդ թվում՝ Իրանի, որի հետ հարաբերությունները փչացվել են։

«Պետությունն անկախ չէ։ Մեր անվտանգությունը հիմա ապահովում է Ռուսաստանը, այսինքն մենք դառնում ենք այդ իմաստով լրիվ կախյալ Ռուսաստանից։ Սրանք մտածում են, որ գնան Ռուսաստանում քծնեն Պուծինին ու տակից էլ իրենց գործն անեն, ապա դա նշանակում է ընկերություն։ Չէ դա ընկերություն չի, դա նույնիսկ դպրոցում, բակի խաղերում չէր անցնում։ Փչացրեց ամեն ինչ։ Իրենք փորձեցին ազգայինը դուրս շպրտել ժողովրդի միջից»,-ասաց Վազգեն Մանուկյանը։

Դիտվել է 7556անգամ
Վերջին լուրեր