Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
20 / Փետրվար / 2021 : 17-53

«Տղերքը զոհվում էին, Աննան ֆենած մազերով ձեռ էր առնում մեզ, բոստանի բլինդաժում ֆոտոսեսիա էր անում». Գեղամ Նազարյան

Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ նաև Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Գեղամ Նազարյանը: 

«Նիկո՛լ, դու տեսնում ես բազմությունն ու հասկանում՝ ինչ ոչնչություն ես դու: Չնայած ձյանը, ցրտին՝ այստեղ տասնյակ հազարավոր մարդիկ են հավաքվել... Նիկո՛լ, դու պետք է հավաքես իրերդ ու հեռանաս, բայց դեպի բանտ՝ պատասխան տալու այն ամենի համար, ինչ արեցիր: Դու մեզ բերեցիր պատերազմ, որը չպետք է լիներ:

Այո, Նիկոլը մի քանի անգամ կարող էր կանգնեցել պատերազմը, բայց պատերազմը Նիկոլը բերեց, ամեն ինչով բերեց ու պետք է պատասխան տա առաջին հերթին մեր երեխեքի առաջ, որ երկնքում են: Նիկո՛լ, Աննա՛, չեք մարսելու...»,- ասաց Նազարյանը, ապա դիմելով ուժային կառույցներին՝ ասաց.

«ԱԱԾ-ականնե՛ր, գնացեք ոչ թե ֆեյք բացահայտեք, այլ Նիկոլի ֆեյք ջոկատներին բացահայտեք: Մեր տղերքը զոհվում էին, Աննան ֆենած մազերով ձեռ էր առնում մեզ, մեկի բոստանի բլինդաժում ֆոտոսեսիաներ անում»:

Դիտվել է 28700անգամ
Վերջին լուրեր