Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
20 / Փետրվար / 2021 : 20-02

Ես ղազագիր ստորագրող տղու նմա՞ն եմ. Գեւորգ Պետրոսյան

Ես այսուհետ ավելի անկաշկանդ պետք է գործեմ եւ կուսակցական զսպաշապիկը ինձ խանգարել է ավելի անկախ լինել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին, ընդդիմության կազմակերպած անհնազանդության ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցությունը լքած պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

Նա չցանկացավ պատասխանել հարցին, թե արդյոք ԲՀԿ-ին իրական ընդդիմություն չէր համարում, դրա համար դուրս եկավ:

«Ես ներքին խոհանոցը հրապարակելու սովորություն չունեմ: Ես ընդամենը ասում եմ՝ ես ավելի ըմբոստ, ավելի ակտիվ մարդ եմ, եւ քանի որ իմ ըմբոստությունը որակվել է որպես կուսակցության դեմ ավելորդ թշնամանքի մթնոլորտի հարուցման առիթ, ես կուսակցությանն ազատել եմ այդ առիթից: Կուսակցական լինելն ինձ համար որոշակի առումով զսպաշապիկ է եղել, որպեսզի կարողանամ ավելին անել քան արել եմ:

Պարոն Ծառուկյանի հետ իմ հարաբերությունները նորմալ են, ես շարունակում եմ հարգել իրեն, իր ընտանիքը»,-ասաց Պետրոսյանը:

Նա հավելեց, որ իր ակտիվությունը ԲՀԿ-ի որոշ անդամների կողմից որակվել է որպես ավելորդ.

«Ես մտածելով, որ իմ ավելորդ ակտիվությունը կուսակցությանը կարող է վնաս բերի, ես ազատել եմ կուսակցությանն այդ հոգսից: Ես ոչ մեկի հետ չեմ համաձայնեցրել իմ քայլը: Ես կարիք չունեի որեւէ մեկի հետ համաձայնեցնելու: Ժողովրդի մոտ կարծիք կար ձեւավորված, որ Գեւորգ Պետրոսյանը ծառայություն է մատուցում, ղազագիր է ստորագրել: Ես ղազագիր ստորագրող տղու նմա՞ն եմ: Ես ցույց տվեցի, որ ես ոչ մի պարտավարություն չունեմ»:

Նա մանարամասնեց, որ ինքը միշտ համարել է, որ երկրում քաղաքական հետապնդումներ են իրականացվում, քայց քանի որ ԲՀԿ-ում որոշում չի եղել այդ մասով, ինքը ձեռնպահ է մնացել իր կարծիքը հայտնելուց:

«Ինձ ասում են՝ կարմիր գիծ ես անցել: Թող իրենք իրենց երկնագույն գծերի մասին մտածեն, լավ եմ արել անցել են էդ կարմիր գիծը»,-ասաց նա:

Դիտվել է 45217անգամ
Վերջին լուրեր