Վազգեն Մանուկյանը թող ուրիշներին չուղարկի զոհվելու, դա իրեն մոտ լավ է ստացվում․ Քոչարյան
Վազգեն Մանուկյանը թող ուրիշներին չուղարկի զոհվելու, դա իրեն մոտ լավ է ստացվում
96 թիվը բոլորի աչքի առաջ էր։ Եթե այդ ճանապարհն են ընտրել՝ կայծակնային արագությամբ գրավել շենքերը, և հետո ինչ անեն: Այս մասին Ազատության եթերում հայտարարել է իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ մեկնաբանելով Վազգեն Մանուկյանի հայտարարությունը, որ պետք է ամեն վայրկյան պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը:
«Նոյեմբերի 10-ին կայծակնային արագությամբ Ազգային ժողովի, կառավարության շենքերն ու առանձնատները գրավեցին, հետո՞, մյուս օրն ի՞նչ արեցին: Պարզապես հարվածի տակ ընկան մարդիկ, ովքեր չգիտես ինչու, ում հրամանով դուրս էին եկել, գրավում էին շենքերը, մարդկանց մազերից էին քաշում, նույնիսկ ԱԺ նախագահի նկատմամբ մահափորձ իրականացվեց:
Հիմա շատ կարևոր է ճշտել, թե այդ հրամանը որտեղից է եկել, մի վայրկյանում արդեն պատրաստ գիտեն, թե ուր պետք է գնային, ում էին ման գալիս: Վազգեն Մանուկյանի ելույթը, ըստ էության, նույնությամբ կրկնում էր այդ գործողությունների քաղաքական առաջադրանքը: Դա պետք է մերժել:
Բոլորը պետք է գիտակցեն, որ անվտանգության համակարգի հետ կատակներ չեն անում: Մեր երկիրն այն վիճակում չէ, որ չկարողանա պաշտպանել իր քաղաքացուն ու մեր պետականությունը: Եթե մտածում են շենքեր գրավելուց, թող մտածեն, որ շենքերը նաև գտնվում են պետական պահպանության տակ, իսկ դա նշանակում է, որ պետությունը մոնոպոլ իրավունք ունի կրակելու»,-ասել է նա:
Ավելի մանրամասն տեսանյութում։