22 / Փետրվար / 2021 : 17-07

Վազգեն Մանուկյանի հայտարարության կապակցությամբ հարուցվել է քրեական գործ 

ՀՀ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել շաբաթ օրը Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հայտարարությունների կապակցությամբ: Տեղեկությունն Armenia Today-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Նրա տեղեկացմամբ՝ գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածով, այն է՝ իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հատկանիշներով: Գոռ Աբրահամյանի խոսքով՝ գործն ուղարկվել է Քննչական կոմիտե՝ վարույթ ընդունելու և նախաքննություն իրականացնելու նպատակով:

Հիշեցնենք՝ փետրվարի 20-ին անցկացված հանրահավաքի ժամանակ Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, ներկայացնելով առաջիկա անելիքները, ասել էր․ «Պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ՝ ապստամբելով, վերցնել իշխանությունը»:

Դիտվել է 11964անգամ
Վերջին լուրեր