22 / Փետրվար / 2021 : 17-25

Երևանում զինված հարձակում է եղել տարադրամի փոխանակման կետի վրա. երթևեկությունը դադարեցվել է

Երեւանում, այսօր, փետրվարի 22-ին, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել. ժամը 14։30-ին սահմաններում բժշկական դիմակով դեմքը փակած մի քաղաքացի նռնակով զինված մտել է Քաջազնունի 6/7 հասցեում գործող տարադրամի փոխանակման կետ և սպառնալիքի տակ այնտեղից հափշտակել գումար ու դիմել փախուստի։
Այս պահին ոստիկաններն ու քննիչները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն Ոստիկանության կինոլոգները։ Փաստի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։Երթևեկությունը նշված փողոցում ժամանակավորապես դադարեցվել է։
Դիտվել է 27944անգամ
Վերջին լուրեր