17 / Ապրիլ / 2020 : 11-26

Արամ Առաջինը կոչով դիմել է հայ հոգևորականներին

 

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հորդորով դիմել է հոգեւորականներին:

Ստորեւ ներկայացնում ենք այն.

«Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ ԿՈՂՄԷ ՅՈՐԴՈՐ ՈՒ ԳՆԱՀԱՏԱՆՔ ՄԵՐ ՀՈԳևՈՐԱԿԱՆՆԵՐՈՒՆ

Այսօր, որևէ ժամանակէ աւելի Հայ Եկեղեցին ժողովուրդին հետ պէտք է ըլլայ՝ հոգևոր սնունդ հայթայթելով, կարիքաւորներուն օգնելով և ժողովուրդին ծառայելով։ Ա՛յս է հայ հոգևորականին կոչումը։ Դուք, սիրելի հոգևոր հայրեր, այս ոգիով թրծուեցաք Անթիլիասի մէջ և կոչումի խոր գիտակցութեամբ կը ծառայէք։ Մօտէն կը հետևինք ձեր հովուական աշխատանքներուն։ Բարձրօրէն կը գնահատենք ձեր ծառայական նուիրումը։ Թող մեր Տէրը Քրիստոս վարձահատոյց ըլլայ ձեզի։ Աղօթեցէք մեր ժողովուրդի զաւակներուն համար»։

Դիտվել է 8288անգամ
Վերջին լուրեր