Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
23 / Փետրվար / 2021 : 13-52

Քաղավիացիայի կոմիտեն արձագանքել է հայկական գրանցմամբ ինքնաթիռի առևանգման մասին լուրերին

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեն արձագանքել է շրջանառվող լուրերին, թե Հայաստանում գրանցված Boeing 737 տիպի օդանավ է առևանգվել: yelaket.am-ը ներկայացնում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հայտարարությունը:

«Հարգելի քաղաքացիներ, 2021 թվականի փետրվարի 22-ից մամուլում շրջանառվող լուրերի կապակցությամբ, ըստ որոնց՝ Boeing 737 տիպի օդանավն առևանգվել է, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ առևանգման փաստի մասին Կոմիտեն պաշտոնապես հաստատված տեղեկատվություն չի ստացել համապատասխան մարմիններից:

Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ Կոմիտեն տեղյակ է օդանավի գտնվելու վայրի մասին և ներկայումս սերտ համագործակցում է առնչվող պետությունների ավիացիոն իշխանությունների հետ:

Քննության ավարտից հետո Կոմիտեն կներկայացնի լրացուցիչ տեղեկատվություն»:

 

Առնչվող հրապարակումները

Հայաստանում գրանցված ինքնաթիռ է հայտնվել Իրանում. այս խառը վիճակում մեզ միայն սա էր պակաս 

Հայկական օդանա՞վ են առևանգել. հեռագիր է ստացվել 

Դիտվել է 15705անգամ
Վերջին լուրեր