Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
23 / Փետրվար / 2021 : 16-59

Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկի ոտքը կոտրվելու լուրի մասին․ Ոստիկանության պարզաբանումը

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել զանգվածային լրատվամիջոցներում տարածված տեղեկատվության վերաբերյալ, թե ընդդմիության կազմակերպած ակցիայի ժամանակ ոստիկանների գործողությունների հետևանքով կոտրվել է մասնակիներից մեկի ոտքը: 

ՀՀ ոստիկանության պարզաբանումը. 

«Զանգվածային լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվել, թե ընդդիմության կազմակերպած ակցիայի ժամանակ ոստիկանների գործողությունների հետևանքով կոտրվել է մասնակիցներից մեկի ոտքը։

Հայտնում ենք, որ հիշյալ քաղաքացին ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար բերվել է ոստիկանություն, որտեղ նրա ինքնազգացողությունը վատացել է, և շտապօգնության բրիգադը տեղափոխել է հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշվել է ձախ սրունքի սալջարդ։

Միջադեպի կապակցությամբ ոստիկանության պետի կարգադրությամբ նշանակվել է ծառայողական քննություն»։

 

Ոստիկանական գործողությունների հետեւանքով կոտրվել է ՀՅԴ անդամ Ռազմիկ Արաբյանի ոտքը 

Դիտվել է 8631անգամ
Վերջին լուրեր