24 / Փետրվար / 2021 : 11-53

Ամուլսարը տենց հեշտ լիներ բացելը, հիմա նո՞ր էին բացել․ Գեղամ Օհանյան

«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության անդամ Գեղամ Օհանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․ 

«Ժողովուրդ ջան, էս ինչ վատատեսական մտքեր են պտտվում սոցցանցերում, թե բա Ամուլսարը բացում է և այլն։

Ամուլսարը տենց հեշտ լիներ բացելը, հիմա նո՞ր էին բացել։ Էս 3 տարի է ուզում է բացի, բայց չի բացվում մի տեսակ, էտ ինչից վերցրիք, որ հիմա կարողանալու է բացի։

Մենք չենք գնացել սահման, կռվել, մեռել ու ապրել, որ մի քանի ուռող անողնաշար սենյակում նստեն որոշեն, որ մեր միակ փրկությունը թույլ տալն է, որ գան վտանգավոր տեղում հանք բացեն, մեր պետությանն էլ գրոշներ շպրտեն ու գնան։
Տենց հեշտ չի է կյանքը տղերք...

Մենք կանք ու ավելի ամուր ենք կանգնած էս տանջված հողի վրա, քան մինչև ձեր գլխավորած պարտությունը։

Եթե այդքան պնդուկ եք, որ ուզում եք դրա վրա վատնենք մեր էներգիան, ապա խնդիր չկա, կրկին փորձեք, բայց էն կանաչ փուչիկներով բարի երթերին երանի եք տալու։
Այսքանը...»։

Դիտվել է 6609անգամ
Վերջին լուրեր