24 / Փետրվար / 2021 : 16-42

ԱԻՆ-ը զգուշացնում է քաղաքացիներին և հորդորում չանհանգստանալ

2021 թվականի փետրվարի 26-ին՝ ժամը 13:00-ին, «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ում ԱԻ նախարարության ՓԾ փրկարարական ուժերի վարչության կողմից կանցկացվի «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժանք: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

«Ուսումնավարժանքի ընթացքում կաշխատի հրշեջ, շտապօգնության, կոմունալ-էներգետիկ ցանցի վթարավերականգնողական տեխնիկա: Հարակից տարածքի բնակչությանը հորդորում ենք չանհանգստանալ»,-նշվում է հայտարարության մեջ:

Դիտվել է 18403անգամ
Վերջին լուրեր