24 / Փետրվար / 2021 : 19-19

 Այն, ինչ մեզ հետ կատարվել է, սարսափելի է, բայց այն, ինչ սպասվում է, ավելի սարսափելի է. Վազգեն Մանուկյան

Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո հետզհետե, երբեմն խորամանկ քայլերով, երբեմն հիմար քայլերով գնում էր կուրս Ռուսաստանից պոկվելու: Այս մասին, այսօր՝ փետրվարի 24-ին, Ազատության հրապարակում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

Նրա խոսքով, նույնը կատարվում էր Ուկրաինայում, Վրաստանում, ինչը դրսից թելադրված կուրս է:

«Եթե այդ կուրսը չլիներ, ոչ պատերազմ կլիներ, ոչ էլ այսքան կորուստ կունենայինք: Ինքը մտածում է, որ գնում է էնտեղ քծնում է Պուտինին: Ոչ մի նախագահ այդպես չի քծնել, ինչպես ինքն է քծնում, մյուս կողմից էլ այսպիսի բաներ է անում:

Ինքը դիմացիններին հիմարի տե՞ղ է դրել: Իրենք այդ խաղերը շատ լավ հասկանում են: Ինքը միտումնավոր ջարդում է այդ հարաբերությունները եւ դա ջարդվելու է մեր գլխին: Նա իր այդ կուրսով կրակի մեջ է գցում Հայաստանը:

Սա շարունակվելու է: Այն, ինչ մեզ հետ կատարվել է, սարսափելի է, բայց այն, ինչ սպասվում է, ավելի սարսափելի է: Մենք Սյունիքն էլ կարող է կորցնենք: Ընդհանրապես, հայ ժողովուրդը այստեղից թողնելու է, գնալու է»,-ասաց նա:

Դիտվել է 7941անգամ
Վերջին լուրեր