Ճգնաժամի հանգուցալուծումն առանց վարչապետի հրաժարականի այլևս անհնար է. ԼՀԿ հայտարարությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի հայտարարությունը.
«Երկրում քաղաքական ճգնաժամը խորանում է, և գործընթացները քաղաքական հուն անհապաղ վերադարձնելու անհրաժեշտություն կա։
Հակառակ պարագայում մեծ է բախումների և նոր «Մարտի 1»-ի վտանգը։
Մենք երբեք չպետք է մոռանանք այդ դասն ու թույլ տանք, որ կրկին Հայաստանում հայը հայի վրա ձեռք բարձրացնի։
Գործընթացները պետք է մնան սահմանադրականության շրջանակներում, և իրականացվի անցնցում իշխանափոխություն:
Ճգնաժամի հանգուցալուծումն առանց վարչապետի հրաժարականի այլևս անհնար է»: