Անհամապատասխանություն Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի պաշտոնական հաղորդագրություններում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ հեռախոսազանգի մասին երկու երկրների ղեկավարների կայքերում տեղադրված մամուլի հաղորդագրություններում նկատվել է ակնհայտ անհամապատասխանություն:
Բանն այն է, որ ՀՀ վարչապետի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ նշված է հետեւյալ արտահայտությունը՝ «նախագահ Պուտինն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի օրինական իշխանություններին եւ հույս հայտնել իրավիճակի շուտափույթ կարգավորման կապակցությամբ», ինչը բացակայում է ռուսական կողմի տարածած հաղորդագրությունում:
