25 / Փետրվար / 2021 : 21-45

Անհամապատասխանություն Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի պաշտոնական հաղորդագրություններում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ հեռախոսազանգի մասին երկու երկրների ղեկավարների կայքերում տեղադրված մամուլի հաղորդագրություններում նկատվել է ակնհայտ անհամապատասխանություն:

Բանն այն է, որ ՀՀ վարչապետի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ նշված է հետեւյալ արտահայտությունը՝  «նախագահ Պուտինն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի օրինական իշխանություններին եւ հույս հայտնել իրավիճակի շուտափույթ կարգավորման կապակցությամբ», ինչը բացակայում է ռուսական կողմի տարածած հաղորդագրությունում:

 

Դիտվել է 37632անգամ
Վերջին լուրեր