Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
26 / Փետրվար / 2021 : 13-05

Մանե Գևորգյանը՝ Փաշինյանի և Օնիկ Գասպարյանի հանդիպման լուրի մասին

 Լուր է շրջանառվում, թե կառավարությունից կապ են հաստատել ԶՈՒ ԳՇ պետի հետ՝ հայտնելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրում է՝ Օնիկ Գասպարյանն առավոտյան՝ ժամը 9-ին, ներկայանա կառավարություն՝ իր հետ հանդիպման, սակայն Օնիկ Գասպարյանը մերժել է՝ ասելով. «Իրեն փոխանցեք, որ ես ԳՇ-ում եմ՝ իմ աշխատավայրում, պետք եմ, թող ինքը գա»։ 

Այս մասին մեկնաբանություն ստանալու նպատակով 24News-ը կապ է հաստատել Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի հետ, վերջինս էլ ասել է, որ ինքը չի ցանկանում մեկնաբանել նման լուրերը։ 

«Ո՞վ ասաց, որ վարչապետն Օնիկ Գասպարյանին հրավիրել է, նա էլ ասել է՝ իրեն պետք եմ, թող ինքը գա։ Նման ստահոդ լուրերի մի՛ հավատացեք»,-ասել է Մանե Գևորգյանը։

Դիտվել է 86445անգամ
Վերջին լուրեր