26 / Փետրվար / 2021 : 15-07

Նիկոլ Փաշինյանը ցանկացած մարդու կարա համբերությունից հանի․ Վազգեն Մանուկյան

«Նիկոլ Փաշինյանը ցանկացած մարդու կարա համբերությունից դուրս հանի»,- այսօր՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով ԳՇ-ի տարածած հայտարարությանը, որով ռազմական կառույցը պահանջել էր վարչապետ Փաշինյանի հրաժարականը:

Խոսելով Փաշինյանի՝ երեկվա հանրահավաքի մասին, Մանուկյանը նկատեց, որ հավաքված մարդկանց թվում շատ էին քաղաքացիական հագուստով ոստիկաններ, մի քանի օլիգարխի աշխատողներ, որոնց բերել էին այնտեղ։ «Ոչ մի էներգետիկա չկար դրա մեջ, և զարմանալի է, որ վարչապետն ուզում է երթ հավաքի ու այդքան քիչ մարդ է գալիս։ Դա ցույց է տալիս, որ այն կողմում մեծ մասամբ անտարբեր մարդիկ են, որոնք այս կողմում չեն, բայց այն կողմում էլ չեն՝ իրենց գլուխը պահելու համար համաձայնում են, երբ իրենց պարտադրում են գնալ ինչ-որ տեղ»,-նշեց Մանուկյանը։

«Իրավիճակ սրողը ՀՀ-ում Նիկոլ Փաշինյաննա։ Մարդ պիտի խելագար լինի, որ կողմ լինի այս իշխանություններին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Վազգեն Մանուկյանը։

Դիտվել է 10788անգամ
Վերջին լուրեր