Խոշոր ավտովթար Կենդանաբանական այգու դիմաց․ կան վիրավորներ

Այսօր, փետրվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում, Կենդանաբանական այգու դիմաց բախվել են Toyota RAV4, Hyundai և КамАЗ մակնիշի ավտոմեքենաներ,- գրում է shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Նշված հատվածում վթարի պատճառով առաջացել է հսկայական խցանում, և այն հասնում է մինչև Հերացի փողոց։

