27 / Փետրվար / 2021 : 17-50

Հայաստանում ռազմական հեղաշրջման փորձ չի եղել

Հայաստանում ռազմական հեղաշրջման փորձ չի եղել. հեղաշրջումներն այլ կերպ են տեղի ունենում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ասաց Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա խոսքով`հեղաշրջումներն այսպես չեն լինում, շրջապատում են որեւէ շենք, հետո հայտարարություն է արվում. «15 րոպե հետո տանկերը կամ զրահամեքենաները կանգնում են փողոցներում: Իսկ սա կոչ է, այլ ոչ թե հեղաշրջում: Զինվորականները հրաժարական ներկայացնելու կոչով են դիմել:

Ինչ վերաբերում է բախումների հավանականությանը, ապա այդպիսի հավանականություն միշտ կա, երբ հանրությունը պառակտված է: Զայրույթի պահին ինչ-որ մեկը կարող է մյուսի մռութին խփել, եւ դրանից մեծ անախորժություն կստացվի: Բայց առայժմ այդպիսի բան չեմ տեսնում»։

 

 

Դիտվել է 8011անգամ
Վերջին լուրեր