27 / Փետրվար / 2021 : 20-45

Արթուր Դավթյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ չի հրավիրվել

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հերքում է լուրը, թե Արթուր Դավթյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ է հրավիրվել։

«Տեղեկատվությունը, թե իբր ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ Վարչապետի մոտ է հրավիրվել ու ինչ-որ հարցեր են քննարկում, բացարձակ սուտ է:

ՀՀ գլխավոր դատախազը որևէ հանդիպման չի մասնակցում, հետևաբար նաև որևէ նման հարց չի քննարկել և չէր կարող քննարկել»,-նշել է Աբրահամյանը իր ֆեյսբուքյան գրառման մեջ:

Դիտվել է 16208անգամ
Վերջին լուրեր