Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
27 / Փետրվար / 2021 : 22-53

Ստեղծված իրավիճակն աննախադեպ է և չի կարող կարգավորվել կադրային հաճախակի փոփոխություններով. ՀՀ նախագա

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն «Ինստագրամի» իր էջում գրել է․

 

«Անվիճելի է, որ զինված ուժերը քաղաքական հարցերում պետք է պահպանեն չեզոքություն:

 

Ակնհայտ է նաև, որ պատերազմով պայմանավորված՝ զինված ուժերի անձնակազմն այսօր ավելի քան երբևէ բոլորիս աջակցության և ուշադրության կարիքն ունի:

 

Բանակի և անձնակազմի խնդիրների լուծումն առաջնային է և չի կարող որևէ պարագայում անտեսվել:

 

Ստեղծված իրավիճակն աննախադեպ է, պահանջում է համակարգային և համապարփակ լուծումներ և չի կարող կարգավորվել կադրային հաճախակի փոփոխությունների միջոցով՝ առանց հաշվի առնելու երկրում առկա վիճակը»:

Դիտվել է 21485անգամ
Վերջին լուրեր