Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
01 / Մարտ / 2021 : 10-29

Քաղաքական պայքարը չպետք է դուրս գա օրինականության շրջանակից, չպետք է տանի ցնցումների և անկայունության․ Նախագահի ուղերձը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անունից առավոտյան ծաղիկներ են դրվել Մյասնիկյանի արձանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցել 2008թ. մարտի 1-ի ողբերգական դեպքերի զոհերի հիշատակին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

 

«2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերը, որոնց հետևանքով ունեցանք անմեղ զոհեր, ցավ են բոլորիս համար:

Քաղաքական պայքարը չպետք է դուրս գա օրինականության շրջանակից, չպետք է տանի ցնցումների և անկայունության, հակասությունները չպետք է վերածվեն անհանդուրժողականության, փոխադարձ ատելության մթնոլորտի, առավել ևս՝ առճակատման և պառակտման:

Ես կրկին բոլորին կոչ եմ անում հանդուրժողականության եւ համերաշխության:

Մենք միասնությա՛ն և համերաշխությա՛ն կարիքն ունենք:

Հատկապես այսօր համախմբվածությունը և հանդուրժողականությունը կենսական են մեր պետության ու ժողովրդի համար»,- ասված է նախագահի ուղերձում:

Դիտվել է 8947անգամ
Վերջին լուրեր