Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
01 / Մարտ / 2021 : 11-11

Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը՝ մարտի 1-ի մասին

ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել 2008 թվականի մայիսի 2-ի ելույթներից մեկից․

««Քաղաքական տեսակետից՝ այս հրեշավոր ծրագրի հետապնդած նպատակը մեկն էր, այն է՝ Արտակարգ դրության հայտարարումը, քանի որ իշխանություններն ակնհայտորեն ահաբեկված էին այն մտքից, որ զանգվածային հանրահավաքների ու անկախ լրատվության գոյության պայմաններում Սահմանադրական դատարանը կարող էր կայացնել իրենց համար անցանկալի վճիռ։

Ուստի նրանց այլ բան չէր մնում անելու, քան բռնությամբ ու արյունահեղությամբ ճզմել կեղծված ընտրությունների առթիվ ծագած հասարակական դժգոհության արտահայտությունները և փորձել կատարվածի մեղքը բարդել ընդդիմության վրա։

Փաստերի համակողմանի քննությունն, այսպիսով, ցույց է տալիս, որ մարտի 1-ին տեղի ունեցածը ոչ թե բախում էր ցուցարարների և ոստիկանության միջև, այլ իշխանությունների կողմից ժողովրդի դեմ կազմակերպված իսկական սպանդ»,- իր խոսքում նշել է նա։

Դիտվել է 20032անգամ
Վերջին լուրեր