Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
01 / Մարտ / 2021 : 13-01

 Մարզպետարանը՝ «Սյունիքի մարզպետի ջոկատի տղանե՞րն են գողացել Քաշաթաղի բնակչի անասունները» հրապարակման վերաբերյալ

«ՊԱՏԱՍԽԱՆ

Արձագանք 2021թ․ փետրվարի 28-ին www.hraparak.am կայքում տեղ գտած «Սյունիքի մարզպետի ջոկատի տղանե՞րն են գողացել Քաշաթաղի բնակչի անասունները» հրապարակմանը (պատասխանն ուղարկվել է նաև hraparak.am
-ի խմբագրություն).

1․ «Սյունիքի մարզպետի ջոկատ» ձևակերպում չկա, այն անհասկանալի է, մոլորեցնող ու կարող է ընկալվել շատ լայն իմաստով․ տեղեկացնում ենք, որ 2020-ի աշնան պատերազմի ընթացքում Մելիքսեթ Պողոսյանը ղեկավարել ու ապահովել է «Սյունիքի երկրապահ կամավորականների» միության անդամների մասնակցությունը ռազմական գործողություններին, իսկ նրանց կազմում մտնում էին բազմաթիվ ջոկատներ Սյունիքի բոլոր համայնքներից՝ Մեղրիից մինչև Գորայք։

2․ Բացառվում է, որ Մելիքսեթ Պողոսյանը տեղյակ լիներ իր հրամանատարութան ներքո գտնվող որևէ զինվորականի կողմից նման հակաօրինական քայլի կամ քաղաքացու գույքի հանդեպ ոտնձգության մասին ու հանդուրժեր դա, կամ երևույթը մնար անհետևանք։

 

3․ Հորդորում ենք տվյալ քաղաքացուն՝ անհիմն ենթադրությունների ու մեղադրանքների փոխարեն դիմել իրավապահներին ու հարցը պարզել, մեղավորներին գտնել բացառապես օրենքի ու օրինականության շրջանակներում։

4․«Հրապարակ» պարբերականից պահանջում ենք, ըստ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի պահանջների, հրապարակել սույն պատասխանը ու չհիմնավորված (ի դեպ՝ ոչ առաջին անգամ) մեղադրանքներով չարատավորել ողջ կյանքը հայրենիքի ծառայությանը նվիրած ու երեք պատերազմների բովով անցած մարդու բարի համբավը։

Հիշեցնենք, որ ըստ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի՝
լրատվական գործունեություն իրականացնողը պատասխանի պահանջն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, պարտավոր է այդ պահանջը ներկայացնողին տեղեկացնել պատասխանը տարածելու ժամանակի մասին կամ գրավոր հայտնել տարածումը մերժելու մասին»:

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

Դիտվել է 20475անգամ
Վերջին լուրեր