Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
01 / Մարտ / 2021 : 13-37

Հայաստանի քաղաքացիներն այլևս երբեք չեն զիջելու իրենց իշխանությունը․ Բադասյան

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«2008 թվականի մարտի մեկի ողբերգությունից տասը տարի անց՝ Հայաստանում ժողովրդի անմիջական մասնակցությամբ տեղի ունեցած հեղափոխությունից հետո, առաջին անգամ ունեցանք այնպիսի արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք միջազգային և տեղական դիտորդական կազմակերպությունների կողմից գնահատվեցին իրապես ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական:

Սա արժեք է, որը մեր ժողովուրդը ձեռք է բերել բազում փորձությունների միջով անցնելով։

Հայաստանի Հանրապետությունն այսօր, այո՛, ժողովրդավարական պետություն է, այստեղ իշխանությունը ձևավորում է ու ձևավորվելու է բացառապես ընտրությունների միջոցով։

Ժողովրդի կամքի «գնդակահարումը» պետք է լինի անցյալում, և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն այլևս երբեք չեն զիջելու իրենց իշխանությունը»։

Դիտվել է 19195անգամ
Վերջին լուրեր