Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
01 / Մարտ / 2021 : 14-07

Ոստիկանությանը հորդորում եմ մեկ վայրկյան շուտ կանգնել ՀՀ զինված ուժերի կողքին.  Օսիպյան

Պատերազմի օրերին Մոսկվայից Հայաստան վերադարձած ՀՀ նախկին ոստիկանապետ, գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանին տևական ժամանակ է՝ չենք նկատում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով կազմակերպված միտինգներին: Պարզվեց՝ արդեն մեկ ամիս կլինի, որ նա նորից վերադարձել է Մոսկվա, սակայն մեզ հետ զրույցում խոստացավ, որ կաշխատի շատ շուտ վերադառնալ Հայաստան ու միանալ պայքարին, կանգնել ՀՀ զինված ուժերի կողքին:

«Ես, բնականաբար, հետևում եմ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, մեծ ցավ եմ ապրում, և ևս մեկ անգամ կհորդորեմ ոստիկանության իմ հարգելի և սիրելի գործընկերներին, որովհետև այս պահին շատ կարևոր է ոստիկանության դիրքորոշումը, մեկ վայրկյան շուտ կանգնել ՀՀ զինված ուժերի կողքին ու երբևիցե ուժ չկիրառել ժողովրդի նկատմամբ: Մենք այդ փորձն ունենք տարիներ շարունակ, և վառ ապացույց՝ 2018 թվականի հավաքների ժամանակ, անկեղծ եմ ասում, կարող էր ոստիկանությունը ուժ կիրառել, երբ դեռ հրապարակն ամբողջությամբ լի չէր ժողովրդով, բայց մեր դիրքորոշումն այնպիսին էր, որ ուժ չպետք էր կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ:

Նույնպես էլ հիմա եմ հորդորում ոստիկանությանը, որովհետև ոստիկանությունն ապաքաղաքական կառույց է, և այն հայտարարությունը, որ Զինված ուժերն արեց, ես՝ ինքս, կանգնում եմ Զինված ուժերի կողքին, և իմ գործընկերներին հորդորում եմ կանգնել Զինված ուժերի կողքին», - Hraparak.am-ի հետ զրույցում ասաց նախկին ոստիկանապետը:

Հրապարակումն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում

Դիտվել է 17511անգամ
Վերջին լուրեր