Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
01 / Մարտ / 2021 : 16-45

Վարչապետն ուզում է Իսկանդերի պատմությունը գցել ԳՇ պետի «գրպանը»․ Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է «Իսկանդեր»-ի խնդրի վերաբերյալ վարչապետի մամուլի խոսնակի պարզաբանումը:

«Ես չեմ վստահում վարչապետի խոսնակին ու իրենց հայտարարություններին: Եթե մի մարդ երկրի վարչապետ է, իրեն բան են զեկուցել, ինքն էդ զեկուցած ինֆորմացիան մի 4 աղբյուրից չի ճշտել, ինչո՞ւ է հարցազրույցի ժամանակ հայտարարում:

Շփթվա՞ծ է եղել՝ հարցազրույցը ձայնագրություն է եղել, ինչո՞ւ չի հանվել մեր երկիրը խայտառակող այդ դրվագը:

Հիմա վարչապեն ուզում է իր խոսնակի միջոցով Իսկանդերի պատմությունը նույնպես գցել ԳՇ պետի «գրպանը»», - ասաց Մարուքյանը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի խոսնակը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ «Իսկանդերի» հետ կապված Նիկոլ Փաշինյանին ճիշտ չի զեկուցվել։

Դիտվել է 10287անգամ
Վերջին լուրեր