Օնիկ Գասպարյանին ազատելու մասին Նիկոլ Փաշինյանի առաջարկը մարտի 4-ին կարող է մտնել ուժի մեջ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկը, կարող է իրավունքի ուժով առավելագույնը մարտի 4-ին մտնել ուժի մեջ, այս մասին հայտնում է սահմանադրագետ Արամ Վարդևանյանը։
«1) Հանրապետության նախագահը փետրվարի 27-ին առարկություններով վերադարձրեց գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին ազատելու վարչապետի առաջարկությունը՝ հիմք ընդունելով, որ այն առերևույթ հակասում է Սահմանադրությանը:
2) Այսօր հայտարարությամբ արձանագրում է, որ իր կողմից արձանագրած այդ առերևույթ հակասահմանադրսական հրամանագրի վերաբերյալ չի ստորագրելու: Բայց մի օրենքի մասով, որն առհասարակ չկար առարկություններում, դիմելու է ՍԴ:
3) Այսինքն, ըստ նախագահի, առերևույթ սահմանադրական խնդիր ունեցող նորմը կարող է իրավունքի ուժով առավելագույնը մարտի 4-ին մտնել ուժի մեջ:
4) Ցավում եմ, որ վահագհովակիմյանները և վարչապետի պաշտոն զբաղեղնողը նախագահի համար գերակայող եղան Սահմանադրությունից ու բանակից: Ցավում եմ, որ նման զիջման կարող էր գնալ նախագահը, այն էլ՝ նման պայմաններում: Ափսոսում եմ...», - ֆեյսբուքյան էջում գրել է Վարդևանյանը։