Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
03 / Մարտ / 2021 : 10-24

Նոր տոնական օր օրացույցում

 

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ միաձայն ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի նախագիծը, որով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների օր նշել:

«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 115 կողմ ձայն:

Նախագծի հեղինակը նախապես առաջարկել էր որպես ազգային փոքրամասնությունների օր նշել սեպտեմբերի վերջին շաբաթ օրը: Սակայն, նկատի ունենալով, որ ամեն 7 տարին մեկ այդ օրը կարող է լինել սեպտեմբերի 27-ը՝ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին օրը՝ Բաքոյանն առաջարկել է հոկտեմբերի առաջին կիրակին նշել որպես ազգային փոքրամասնությունների օր:

Դիտվել է 26395անգամ
Վերջին լուրեր