03 / Մարտ / 2021 : 11-18

ԱԺ-ն ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց մասին հայտարարություն ընդունեց

Կողմ՝ 120, դեմ և ձեռնպահ՝ 0 ձայներով ԱԺ-ն ընդունեց «Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց հայրենադարձումը խոչընդոտելու և անհարկի ձգձգելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ» հայտարարության նախագիծը:

Հայտարարության նախագիծը ԱԺ-ում քննարկել էին երեկ՝ փակ նիստում:

Հայտարարությամբ Հայաստանի խորհրդարանը կոչ է անում միջազգային բոլոր կառույցներին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, միջազգային հանրությանը, միջագային ու տարածաշրջանային իրավապաշատպան կազմակերպություններին, խիստ գնահատել և դատապարտել Ադրբեջանի վարքագիծը:

Դիտվել է 8334անգամ
Վերջին լուրեր