Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
03 / Մարտ / 2021 : 11-27

Եթե ԳՇ պետը վաղը դադարի կատարել իր ծառայողական պարտականությունները, ապա դա կարող է հանգեցնել ընդհուպ մինչև քրեական պատասխանատվության․ իրավաբան

Գլխավոր շտաբի պետին կամայականորեն պաշտոնից ազատելու ակտը առոչինչ վարչական ակտ է, քանի որ այն ընդունվել է ոչ իրավասու մարմնի կողմից, մասնավորապես Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասը իրավունք չի վերապահում Վարչապետին առաջարկ ներկայացնելու Նախագահին պաշտոնից ազատելու ԳՇ պետին: Այս մասին հայտնում է Արդարադատության նախկին փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը։

««Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 62-րդ հոդվածի 2֊րդ մասի համաձայն առ ոչինչ վարչական ակտն ընդունման պահից (բնականաբար նաև՝ իրավունքի ուժով ընդունման պահից) իրավաբանական ուժ չունի և ենթակա չէ կատարման կամ կիրառման:

Բացի այդ, ի գիտություն նույն հոդվածի 3-րդ մասի՝ առ ոչինչ վարչական ակտը չկատարելը չի կարող առաջացնել որևէ պատասխանատվություն այն անձանց համար, ում հասցեագրված է: Առ ոչինչ վարչական ակտի կատարումը կամ կիրառումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

Հետևաբար, եթե ԳՇ պետը վաղը դադարի կատարել իր ծառայողական պարտականությունները, ապա դա կարող է հանգեցնել ընդհուպ մինչև քրեական պատասխանատվության ՀՀ քրեական օրենսգրքի 364 հոդվածի ուժով: Ընդ որում, այդ հոդվածը որպես ծանր հանցագործություն է դիտում ծառայողական պարտականությունների չկատարումը ռազմական դրության պայմաններում»,-ֆեյսբուքյան իր գրառման մեջ նշել է Հովհաննիսյանը:

Դիտվել է 25708անգամ
Վերջին լուրեր