03 / Մարտ / 2021 : 17-39

Նոր ներկայացում է պատրաստվում, համբերենք, կտեսնենք. Սերժ Սարգսյան

Նիկոլ Փաշինյանը ասածը իրականությանը համապատասխանում է ուղիղ այնքանով, որքանով իրականությանը համապատասխանում են կապիտուլյանտի հայտարարություններն այն մասին, թե որքան կառուցողական է Ալիեւը, որ Շուշին ադրբեջանական քաղաք է, որ «Իսկանդերը» պայթում է 10 տոկոսով եւ այն մասին, որ «Իսկանդերը» 80-ականների զենք է: Այս մասին, այսօր՝ մարտի 3-ին, Շախմատի տուն մտնելիս լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Կարծում եմ՝ ամենայն հավանականությամբ, նոր ներկայացում է պատրաստվում, համբերենք, կտեսնենք: Մնացած հարցերին երբ ներկայացումը դիտենք, կամ ընթացքում, կամ վերջում կպատասխանենք»,-ասաց նա՝ հրաժարվելով պատասխանել այլ հարցերի:

Դիտվել է 21529անգամ
Վերջին լուրեր