03 / Մարտ / 2021 : 20-01

 Այստեղ երիտասարդներ կան, որ ասում են՝ գնանք ջարդենք, շենքեր վերցնենք.  Վազգեն Մանուկյան

 

Բաղրամյան պողոտայում հանրահավաքի ժամանակ «Հայրենքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հիշեցրեց 1996 թվականի իրադարձությունները:

«1996-ին մի անգամ ԱԺ-ի «չափառները» անցել ենք. Մտանք շենք, սկսեցին կրակել, հետ հանեցինք ժողովրդից կրակից: Էսօր իրենք են հիշում դրա մասին, բռնել ականապատել են ներսը, ու էնտեղ կանգնած են դիպուկահարներ: Ես չեմ պատկերացնում, ենթադրենք մի քանի տաքարյուն երիտասարդ չափառով փորձեն անցնել, ուրեմն հայ դիպուկահարը պետք է ճակատին կրակե՞լ:

Մենք իհարկե, մտնելու ենք այս շենք, բայց ոստիկանները բացելու են դուռը, մեզ ուղեկցելու են ներս: Նույն ձեւով իրենք մեզ կուղեկցեն, երբ մենք մտնենք կառավարության շենքը, մեր նպատակը դա է, որ ոստիկանն ինքը բացի դուռը, ոչ թե ծեծելով մտնենք:  Մեզ պետք չի արյան միջոցով իշխանություն: Դրա հմար պետք է կմք, համառություն ու հավատ»,-ասաց նա:

Վազգեն Մանուկյանը խոսեց նեւ առաջիկ անելիներից. «Մենք այս 2-3 օրը Շարժման մասնակիցներով կայցելենք մարզեր, մենք պետք է կարողանանք մեր ձայնը հասցնել մարզերին:  Այստեղ մեր շտաբն է, մեր հրապարակն է, մեր փոքր հայրենիքն է, այստեղից գնում ենք տարբեր անհնազանդության ակցիաներ անելու: Շաբաթ օրը մի հատ հսկայական հանրահավաք կանենք, որտեղ ցույց կտանք, որ ամբողջ ժողովուրդն է դրան մասնակցում:

Կարող է իրավիճակը բերի նրան, որ մեզ պետք լինի կատարել շատ ավելի կտրուկ գործողություններ: Այստեղ գոնե մոտ 5 հազար երիտասարդներ կան, որ հիասթափվում են,. ասում են՝ գնանք ջարդենք, էս շենքը, այն շենքը վերցնենք: Սպասեք, ձեր կարիքը կարող է գալ: Բայց ավելի լավ կլինի, որ ձեր կարիքը չգա»:

Դիտվել է 12212անգամ
Վերջին լուրեր