Ինչ եղանակ է սպասվում
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները Հայաստանի և Արցախի համար։
Հանրապետության տարածքում մարտի 4-ին, 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-ին հարավային շրջաններում, 7-ի կեսօրից հետո, 8-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով։
Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը և հավելում, որ քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 4-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 7-8-ի ցերեկը նույնքան կնվազի։
Եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում մարտի 4-6-ը, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ի երեկոյան ժամերին, 8-ին սպասվում են տեղումներ:
Մայրաքաղաքում մարտի 4–ի գիշերը կլինի -3...-5 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի 8-10 աստիճան տաքություն։