Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
04 / Մարտ / 2021 : 09-54

«Արևմտյան Հայաստանի սահմանն անցավ սքեմը հագին, քահանայական խաչով և չթաքցրեց զզվանքը թուրք սահմանապահին…».  Տեր Կյուրեղի մասին

Բժիշկ Կարեն Ադամյանի գրառումը Տեր Կյուրեղ քահնա Տալյանի մասին․

«Մի նվիրյալ հոգևորական ևս լքեց այս գորշ կյանքը՝ թողնելով իսկական հուշ հայրենասեր, իմաստուն ու առաքինի մարդու...

Տեր Կյուրեղի հետ ծանոթացա 10 տարի առաջ Արարատ լեռը բարձրանալիս: Տարիքով ամենմեծերից էր, ուստի բժշկի իմ հայացքը անընդհատ հետևում էր նրան: Հետո հասկացա,որ իզուր, քանզի պինդ էր և կամքով ուժեղ:

Արևմտյան Հայաստանի սահմանն անցավ սքեմը հագին քահանայական խաչով և չթաքցրեց զզվանքը թուրք սահմանապահին..., լեռը բարձրանալիս էլ՝ ոչ մի տրտում և հոգնության նշան,միայն աղոթք ու քաղցր խոսք: 

 

Ավելին,4200մ բարձրության վրա, երբ ես նկատեցի անձնակազմի երկու անդամների մոտ բարձր ջերմություն, նրանցից մեկին իմ դեղորայքից ավելի շատ օգնեց հենց Տեր Կյուրեղի աղոթքը...: Մեր խնդրաքով խմբակային աղոթք կազմակերպեց նաև գագաթին,որի ավարտին խաչը համբուրեց նաև ուղեկցող քուրդը...

Սակայն գագաթի հաղթահարման հպարտության փոխարեն տխրության էր իջել հոգուն...(լեռան վեհությունը և կորուստը այդտեղ ավելի սուր էին զգացվում..): 

 

Չէր թաքցնում զգացմունքները, պայծառ մտքերը, ձգում քաշում էր իր առանցքին, հավաքում ու սեր բաժանում....

Մեկ շաբաթում մտերմացանք, հետո բազմաթիվ անգամ գնացի նրա պատարագն ու քարոզը լսելու, վայելելու ներկայությունը,զրուցելու...

Դատարկվեց այս ամենը, ամայացավ, հեռացավ մեզնից հայ Առաքելական Սուրբ եկեղեցու նվիրյալ հովիվ,մտավորակն Մարդ և իսկսկան Ընկեր:Ննջիր խաղաղությամբ Տեր Հայր: Քեզ էլ եմ կարոտելու...»։

Դիտվել է 43175անգամ
Վերջին լուրեր