Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
04 / Մարտ / 2021 : 10-37

Զգուշացնում եմ․ ես 3․5 տարի անազատության մեջ օրենքով գողերի հետ էլ եմ նստել․ Արման Բաբաջանյան

Ազգային ժողովում արդեն 3-րդ օրն է, ինչ շարունակվում է Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը։ Առաջին երկու օրերին թեկնածուներին ներկայացնելու համար ԱԺ-ում էր Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը։

Պատգամավոր Արման Բաբաջանյանը դատավորի թեկնածուին հարց ուղղելու փոխարեն նշեց, թե ինչու՞ Վարդազարյանն ասյօր ներկա չէ նիստին․ «Երեկվա քննարկումից հետո «օրենքով գողեր» են կապվել ինձ հետ,  սպառնալից հայտարարություններով,  պարզ է ովքեր են հովանավորվում  դատական համակարգի կողմից այդ թվում նաև ԲԴԽ-ն։ Սատանի մայլեն քյանդբազություն մի արեք։ Դուք իմ վախը վաղուց եք բռնել։

Զգուշացնում եմ․ ես 3․5 տարի անազատության մեջ օրենքով գողերի հետ էլ եմ նստել․ վեր ընգեք տեղներդ, կգանք ձեր հետևից»։

yelaket.am

Դիտվել է 34212անգամ
Վերջին լուրեր