04 / Մարտ / 2021 : 13-01

Նոյեմբերի 10-ին իշխանությունը պետք է ծնկի գար եւ ժողովրդից ներողություն խնդրեր կամ ինքնասպան լիներ. Քոչարյան

 

Հայաստանի իշխանությունները, եթե արժանապատվության զգացում ունենային, պետք է ինքնասպան լինեին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը ստորագրելուց հետո: Այս մասին հինգշաբթի՝ մարտի 4-ին, ռուսական լրատվամիջոցների համար մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հաղորդում է «Sputnik- Արմենիան»:

«Նոյեմբերի 10-ին իշխանությունները պետք է ծնկի գային եւ ներողություն խնդրեին ժողովրդից: Եվ եթե նրանք արժանապատվություն ունենային, ինքնասպան կլինեին»,- նշեց Քոչարյանը:

Նրա խոսքով՝ եթե գործող իշխանությունները իսկապես մտածեին երկրի մասին, ապա իրենց տեղը կզիջեին այն մարդկանց, ովքեր բանակցություններ վարելու ունակ են: 

«Իհարկե, մեզ դուր չի գալիս համաձայնագիրը: Բայց լավ համաձայնագիր ունենալու համար պետք է հաղթել կամ գոնե չպարտվել պատերազմներում: Ստորագրված փաստաթուղթը շարադրված է մեկուկես էջում: Նման հարցերը չեն լուծվում մեկուկես էջով: Ստիպված ենք շատ փաստաթղթեր մշակել առանձին ​​մանրամասների վերաբերյալ»,- ասաց Քոչարյանը:

Նրա խոսքով՝ իշխանությունները չեն կարող դա անել՝ ո՛չ մտավոր, ո՛չ մասնագիտական, ո՛չ էլ բարոյական առումով. «Հայաստանի գործող կառավարությունը չի կարող արժանապատիվ բանակցություններ վարել Ղարաբաղի հիմնախնդրով»:

Դիտվել է 26489անգամ
Վերջին լուրեր