04 / Մարտ / 2021 : 13-29

«Իսկանդեր»-ի վերաբերյալ հայտարարությունից հետո վարչապետը պետք է ներողություն խնդրեր ԳՇ-ից ու Տիրան Խաչատրյանից. Քոչարյան

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի՝ կառավարության հրաժարականի պահանջը աղաղակ է այն մասին, որ իշխանությունները խոչընդոտում են բանակի հզորացմանը և վերականգնմանը. ռուսական ԶԼՄ–ների հետ հարցազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նրա կարծիքով՝ «Իսկանդեր»-ի վերաբերյալ աղմկահարույց պատմությունից հետո վարչապետը պետք է ներողություն խնդրեր գլխավոր շտաբից և անձամբ գեներալ Տիրան Խաչատրյանից: Փոխարենը նա հեռացրեց Խաչատրյանին պաշտոնից:

«Երեք տարի շարունակ բանակի ու գեներալների վրա հարձակումները պարբերաբար, անընդմեջ կրկնվում են: Դա պատերազմում կրած պարտության պատճառներից մեկն է: Կառավարությունը պետք է լինի կանխատեսելի և հասկանալի»,- շեշտեց Քոչարյանը:

Ըստ նրա՝ ՀՀ Սահմանադրությունը ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու դեպքում Արմեն Սարգսյանի համար երեք տարբերակ է նախատեսում, բայց նախագահը պետք է որոշի՝  ինքը «կո՞ղմ» է, թե՞ «դեմ»:

Դիտվել է 15712անգամ
Վերջին լուրեր