04 / Մարտ / 2021 : 15-46

Սպասվում է նաև վարչապետի հանդիպումը Գագիկ Ծառուկյանի հետ. Մակունց

 

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ վարչապետը հանդիպում է ունենալու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարի հետ։ Հրավերն ուղարկվել է, սակայն ինքը տեղյակ չէ մանրամասներից։ Չի կարող ասել, թե զարգացումներն ինչպես կընթանան։

Հիշեցնենք, որ այսօր տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հանդիպումը, որից հետո վերջինս հայտարարել է, թե Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից միակ ելքը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, կլինի հանդիպման երկրորդ փուլ։

Անդրադառնալով այս հայտարարությանը, Մակունցն առաջարկեց առայժմ ավելի առաջ չգնալ, սպասել երկրորդ փուլի արդյունքների արձանագրմանը. «Այնուհետև մեր քայլերի մասին կխոսենք»,- եզրափակեց Մակունցը։

Դիտվել է 5764անգամ
Վերջին լուրեր