«Ոչ օրինական հրամանին չենթարկվելը հանցագործություն չէ»․ Ռոբերտ Քոչարյան

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Life news-ի լրագրողի հարցին ի պատասխան հայտարարել է, որ ԶՈՒ ԳՇ պետին պաշտոնից հեռացնելու մասին որոշումն օրինական չէ.
«Ոչ օրինական հրամանին չենթարկվելը հանցագործություն չէ։ Գլխավոր շտաբի հայտարարությունը խոսում է այն մասին, որ վարչապետը բարոյական իրավունք չունի լինելու գերագույն գլխավոր հրամանատար:
Ավելացնեմ, որ ռազմական դրության իմաստն անհասկանալի է։ 4 ամիս է անցել։
Ադրբեջանն արդեն հանել է ռազմական դրությունը դեկտեմբերի սկզբին։ Ռազմական դրությունից դուրս վարչապետը չի հանդիսանում գերագույն գլխավոր հրամանատար։
Կարծում եմ, որ բանակն այս կոնտեքստում, իրավունք ունի ինքնուրույն ընդունել օրինական որոշումներ»,- ասել է նա։